15 06 2022

Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը․ պաշտպանական թիմ

Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը․ պաշտպանական թիմ

Ավետիք Չալաբյանի գործով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ մեր միջնորդության քննությունն ավարտվեց և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր, սակայն ժամն անհայտ է: Մոտ 3 ժամ տևած քննությունից հետո ունենք բավականին դրական ակնկալիքներ և հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ` քան հուլիսի 1-ը, երբ ուզած-չուզած Կաֆկայի «Դատավարությունը» հիշեցնող այս բռի ու սյուրռեալիստական հետապնդումը կդադարի օրենքի ուժով:

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ